Պարզվում է՝ Ադրբեջանում դեռևս հրադադարի նախօերին, նախապես հայտնել էին «հայկական կողմի` հրադադարը խախտելու» մասին

359

Արդբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ը, պարզվում է, դեռևս հոկտեմբերի 25-ից հայտնել էին, որ «հայկական կողմը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 8:00-ին, խախտել է հրադադարը»: Ադրբեջանի արտաքին և պաշտպանական գերատեսչությունները Թվիթերում նման գրառում էին արել հոկտեմբերի 25-ին՝ երեկոյան 22:02-ին և 21:02-ին՝ համապատասխանաբար:

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն հոկտեմբերի 26-ին՝ դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: