Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

118

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կողմերին կոչ անելով հետևել կրակի դադարեցման վերաբերյալ պարտավորությունները:

«Պետքարտուղար Մայք Պոմպեոսն առանձին խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղարը երկրների ղեկարավարներին կոչ է արել հետևել բռնությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց պարտավորություններին և ձգտել ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ գործակցությամբ՝ ընդգծելով, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,-նշել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորդան Օրտագուսը: