Չավուշօղլուն և Լավրովը ԼՂ-ի, Սիրիայի և Լիբիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

99

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Թուրքական մամուլը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում տեղի ունեցող զարգացումները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: