Charlie Hebdo Էրդողանի ծաղրանկարն է հրապարակել

312

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրն իր հերթական շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը: Նկարում Էրդողանը բազկաթոռին կիսամերկ է, ձեռքին՝ զովացուցիչ ըմպելիք: Մյուս ձեռքով բարձրացնում է սպասուհու զգեստի փեշը: Ծաղրանկարի տակ գրառումն ասում է. «Էրդողանն անձնական կյանքում շատ չարաճճի է»:

Ծաղրանկարի առիթը վերջին շրջանում Փարիզի և Անկարայի միջև սրված հարաբերություններն են: