Իրանի ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը

90

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին, Բաքու ժամանելուց հետո անդրադառանլով ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի նախագծին, նշել է․ «Այս նախագիծը մի քանի փուլով կարող է իրավիճակը կայուն խաղաղության հասցնել և վերջ տալ առկա հակասություններին և անշուշտ Ադրբեջանի տարածքների օկուպացիային»:

Արաղչին ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքների օկուպացիային վերջ դնելը» իրանական նախաձեռնության հիմնական կետերից է՝ հավելելով, որ «Իրանի նախագծի հիմքում նաև փոքրամասնությունների իրավունքների և հումանիտար իրավունքների պահպանումը:

«Խաղաղություն ապահովելու համար ռազմական գործողություններին վերջ տալը և ազդեցիկ երկրների օգնությամբ բանակցություններ սկսելը ևս Իրանի նախաձեռնության առանցքային կետերից է »,-ասել է ԱԳ նախարարի տեղակալը:

Խոսելով Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Արաղչին ընդգծել է․ «Մեր երկրների միջև ջերմ հարաբերություններ են, մենք միշտ աջակցում ենք իր օկուպացված քաղաքներն ու շրջանները ազատագրելու Ադրբեջանի ջանքերին: Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխելիությունը կարևոր և անխախտելի սկզբունք է, որը պետք է պահպանել»,-նշել է իրանցի դիվանագետը: