Պուտինն ու Էրդողանը ԼՂ կարգավորման բանակցություններում Թուրքիայի մասնակցության հարց չեն քննարկել. Պեսկով

410

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չնայած հրադադարի վերաբերյալ համաձայնությանը՝ ԼՂ-ում շարունակվում են մարտերը, ինչն առաջացնում է ափսոսանք և մտահոգություն, իսկ տարածաշրջանում չկա կրակի կայուն դադարեցում:

Անդրադառնալով Թուրքիայի՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում մասնակցության հարցին, Պեսկովը նշել է, որ նախօրեին Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել:

«Դա օրակարգում չկար»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ միայն հակամարտող կողմերը կարող են հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցելու համաձայնություն տալ այս կամ այն երկրի մասնակցությանը: