Ալիևը հայտնել է, որ պատրաստ է «առանց նախապայմանների» Մոսկվայում հանդիպել Փաշինյանին

120

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է, որ պատրաստ է Մոսկվայում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ես նման հրավեր չեմ ստացել: Ես բազմիցս մասնակցել եմ եռակողմ՝ Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, հանդիպումների, սակայն այն բանից հետո, ինչ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, այդպիսի հանդիպումներ այլևս չեղան: Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախկին նախագահների հետ, և ես երբեք չեմ խուսափել դրանցից»,-ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ այդ հանդիպումները դրական է գնահատել, քանի որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, մեծ դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում: