Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել

835

Իրանաադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանցի սահմանապահների ու իրանցի սահմանապահի միջև:

Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Յարադըմլը շրջանի Գարավուլդաշ գյուղի մոտակայքում՝ սահմանային ստորաբաժանման ծառայության տարածքում, ադրբեջանցի սահմանապահների կողմից նկատվել է Իրանից Ադրբեջանի սահմանին մոտեցող անհայտ անձ։ 

Սահմանապահների «կանգ» հրամանին չենթարկված սահմանախախտի ուղղությամբ նախազգուշացնող կրակ է բացվել։ Սահմանախախտը փախուստի է դիմել։ Տարածքում խուզարկություն է անցկացվել և հայտնաբերվել է սև տոպրակ, որի մեջ եղել 4 կգ 618գր մարիխուանա։ Փաստի առթիվ քննությունը շարունակվում է։