Ադրբեջանի բնակչուհին՝ Ալիևին. «Տեղափոխվում եմ Հայաստան»

190

Ադրբեջանի բնակչուհի Այսել Մուստաֆաեվան նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված տեսաուղերձով է հանդես եկել, որում հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Հայաստան, քանի որ Ադրբեջանում տիրում է անտանելի մթնոլորտ ու անարդարություն։

«Ես ոչ ոքից օգնություն չեմ ուզում. այս տեսաուղերձով հայտնում եմ, որ տոմս եմ գնել ու դեկտեմբերի 5-ին կլքեմ Ադրբեջանը և կտեղափոխվեմ Հայաստան»,- ասել է Մուստաֆաեվան։

Նշենք, որ սա Այսել Մուստաֆաեվայի առաջին ուղերձը չէ Ադրբեջանի նախագահին: Նախկինում նա նաև տեսանյութ էր հրապարակել ՝ բողոքելով երկրի դատական համակարգից: Մուստաֆաեվան ապրում է Սումգայիթ քաղաքում ու Ադրբեջանի քաղաքացի է։