Թուրքիայի ֆինանսների նախարար, Էրդողանի փեսա Ալբայրաքը հրաժարական է տվել

89

Թուրքիայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը Ինստագրամի պաշտոնական հաշվից հայտարարություն է տարածել իր հրաժարականի մասին: Հայտարարության մեջ որպես հրաժարականի պատճառ է նշված առողջական խնդիրները:

Նախարարությունը դեռ չի արձագանքել Ալբայրաքի հրաժարականին, սակայն միևնույն ժամանակ դադարել է հասանելի լինել Ալբայրաքի Twiter-ի հաշիվը:

Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը պաշտոնանկ էր արել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալին: