ԱՄՆ պետքարտուղարը միջազգային մեծ շրջագայության շրջանակում կայցելի նաև Վրաստան և Թուրքիա

123

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն տասնօրյա շրջագայություն է իրականացնելու՝ այցելելով 7 երկիր:

Պոմպեոն առաջին այցը կատարելու է Ֆրանսիա, որտեղ բանակցելու է նախագահ Էմանուել Մակրոնի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետո: Ֆրանսիայից հետո ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Ստամբուլ, որտեղ կհանիդիպի Կոնստանտինոպոլսի Տիեզերական պատրիարք Վարֆոլոմեյ Առաջինի հետ: Բանակցությունների թեման լինելու է ամբողջ աշխարհում, և հատկապես Թուրքիայում, ազատ դավանանքի խնդիրները:

Ստամբուլից հետ Պոմպեոն կմեկնի Թբիլիսի, կհանդիպի Վրաստանի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ, այնուհետ՝ Իսրայել, ԱՄԷ, Կատար և Սաուդյան Արաբիա: Իսրայելում Պոմպեոն կհանդիպի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Կողմերը կքննարկեն «Աբրահամյան համաձայնագիրը» արաբական երկրների հետ, ինչպես նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները: