Վրաստանում սահմանափակումներն էլ ավելի կխստացվեն

81

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ արգելքները, որոնք այժմ գործում են երկրում, բավարար չեն և պետք է խստացվեն:

«Մեր երկրում որոշակի սահմանափակումներ կան, սակայն դրանք բավարար չեն, հետևաբար էլ ավելի կխստացվեն: Այս մասին այսօր քննարկումներ են եղել միջգերատեսչական խորհրդի նիստի ընթացքում։ Եվ այսօր, և վաղը տեղի կունենան խորհրդակցություններ և երկրում ավելի կխստացվեն մի շարք սահմանափակումներ»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

Վրաստանում նոյեմբերի 4-ից գործող սահմանափակումների շրջանակում պարտադիր էին բաց և փակ տարածքներում դիմակ դնելը, խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացն ընթանում է հեռավար կարգով, իսկ ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն մինչև երեկոյան ժամը 22:00-ը:

Նոյեմբերի 9-ից խոշոր քաղաքներում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն արգելվում է տեղաշարժվել, բոլոր կազմակերպությունները աշխատում են մինչև ժամը 22:00-ը՝ բացառությամբ դեղատների և ռազմավարական նշանակության օբյեկտների, սահմանափակումներով է աշխատում նաև տրանսպորտը: