Պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել պարզաբանել Թուրքիայի դերը ԼՂ-ի վերաբերյալ համաձայնությունում

316

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը բանակցություններ են ունեցել, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան մանրամասներ են ուզում Ղարաբաղյան հակամարտության շուրջ Թուրքիայի դերի վերաբերյալ հայտարարել է, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:

«Նրանք (Պոմպեոն և Լը Դրիանը) մանրամասն խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ՝ նրանք միակարծիք են՝ մենք նախկինի պես հավատարիմ ենք մեր դերին՝ որպես ՄԽ գործընթացի համանախագահներ….ընդունելով Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները, որոնք հանգեցրին կրակի դադարեցմանը, որը մեկ շաբաթ է՝ ինչ պահվում է: Սակայն մենք նաև ընդունում ենք, որ շատ հարցեր են մնում, որոնք ռուսները պետք է պարզաբանեն՝ համաձայնության պարամետրերը, այդ թվում Թուրքիայի դերը»,-ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը: