«ՖԱԹՀ»-ը և «ՀԱՄԱՍ»-ը վերջնական հաշտության բանակցություններ են սկսել

132

Պաղեստինյան «ՖԱԹՀ» և «ՀԱՄԱՍ» շարժումների պատվիրակությունները Կահիրեում Եգիպտոսի միջնորդությամբ սկսել են ուղիղ բանակցությունները, որի նպատակն է վերջ դնել տարիներ շարունակվող հակասություններին և հասնել վերջնական հաշտության:

Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկսվել էին սեպտեմբերի վերջից, երբ Կահիրե նախ այցելելին «ՖԱԹՀ»-ի ներկայացուցիչները, այնուհետ՝ «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոն: Բանակցությունների միջնորդները հույս ունեն, որ կողմերը ի վերջո կհասնեն կոնսեսուսի, վերջ կդնեն պառակտմանը և կմիավորվեն՝ Պաղեստինի հարցն առաջ տանելու համար: