Թուրքերը վտանգավոր ուղերձ են որակել Ալիևի՝ Իրանի կողմից դիպուկահարի նշանառության տակ հայտնվելու փաստը

267

«Մերօրյա Թուրքիա» Ֆեյսբուքի էջը գրում է.

«Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և փոխնախագահ ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել էին Վարանդա (Ֆիզուլի) և Ջաբրաիլ (Ջաբրայիլ)։ Այցի շրջանակում նրանք եղել էին նաև արցախա-իրանական սահմանին գտնվող Խոդաֆերինի պատմական կամրջի մոտ։ Մինչ Ալիևան լուսանկարել է ամուսնուն, վերջիններս հայտնվել են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) դիպուկահարներից մեկի նշանառության տակ։ Այս մասին Twitter-ում գրառում է արել թուրք լրագրող Մեթե Սոհթաօղլուն։ Այդ կապակցությամբ սոցցանցի թուրք օգտատերերը նեղսրտել են։ Նրանցից մեկը գրել է, որ այս լուսանկարներն Իրանի կողմից վտանգավոր ուղերձ են, իսկ մեկ ուրիշը նշել, որ դրանք «անընդունելի և սադրիչ» բնույթ են կրում»: