Պոմպեո. Վրաստանը կարևոր ներդրում է անում ահաբեկչության դեմ պայքարում

86

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է Թբիլիսի, հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը Պոմպեոն Վրաստանին շնորհակալություն է հայտնել համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունենալու համար:

Իր հերթին Վրաստանի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանին և ամբողջ աշխարհին այժմ անհրաժեշտ է «խաղաղ, կայուն և ժողովրդավարական Կովկաս»:

«Աշխարհն այլընտրանք չունի: Տարածաշրջանում տնտեսական և քաղաքական զարգացումը մեր համընդհանուր հետաքրքրությունն է»,-ասել է Զուրաբիշվիլին՝ նշելով, որ պետքարտուղարի այցը ևս մեկ անգամ ընդգծում է ԱՄՆ-ի համար Վրաստանի, Կովկասի և ողջ Սևծովյան շրջանի կարևորությունը: