Իրանի ԱԳՆ-ն ձախողված է համարում ԱՄՆ-ի՝ «առավելագույն ճնշում» քաղաքականությունը

100

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած «առավելագույն ճնշում» քաղաքականությունը վերածվել է «առավելագույն ձախողման»:

«ԱՄՆ պետքարտուղարի հիասթափությունը հասկանալի է: Նրա «առավելագույն ճնշման քաղաքականությունը դարձել է առավելագույն ձախողում»,-Թվիթերում գրել է Խաթիբզադեն:  

Նշենք, որ Պետքարտուղարության ղեկավարը նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառավարությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, մտադիր է ավելի խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: