Եթե Անկարան չդադարեցնի. ԵՄ-ը մտածում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին

161

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Դաշնությունում չեն բացառում Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, եթե Անկարան շարունակի սադրանքները Արևելյան Միջերկրականում:

«Ամեն անգամ, ցավոք, նոր սադրանքներ են տեղի ունենում, այդ պատճառով դա Թուրքիայի ձեռքում է: Եթե մինչև դեկտեմբեր դրական ազդակներ չլինեն Թուրքիայի կողմից, եթե շարունակվեն սադրանքները, օրինակ Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս, ապա շատ ծանր քննարկումներ կլինեն»,-ասել է Մաասը՝ նշելով, որ մի կողմից Թուրքիայի և մյուս կողմից Հունաստանի ու Կիպրոսի միջև հակամարտությունը լուծելու փորձերը չեն տվել այն արդյունքը, որին սպասում էին Եվրոպայում:

Նշենք, որ ԵՄ գագաթաժողովը կկայանա դեկտեմբերին: