Թուրքիան Սիրիայից ուղարկված վարձկաններին առաջարկել է հաստատվել Ադրբեջանում

108

Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների սիրիական կենտրոնին հայտնի է դարձել, որ Թուրքիայի հետախուզությունը «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» խմբավորումների ղեկավարներին առաջարկել է հաստատվել Ադրբեջանում:

Կենտրոնի  տնօրեն Ռամի Ադբել Ռահմանի խոսքով, Թուրքիան նման առաջարկ է արել այն պատճառաբանմամբ, որ վեջիններիս արմատները գալիս են Կովկասի այդ շրջաններից։

Նշվում է, որ Թուրքիայի կողմից Աֆրինից և Հյուսիսային Սիրիայի քաղաքներից հավաքագրված և Ադրբեջան ուղարկված գրոհայինների թիվը հասել է 4000-ի։ Նրանք հավաքագրվել և վերապատրաստվել են հատուկ ճամբարներում։