Իսրայելցի ակտիվիստը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ

64

Իսրայելցի ակտիվիստ Սադի Բեն Շիթրիթը, ով մասնակցում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ ցույցերին, վերջինիս համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:

«30-ականներին հրեաների դառը թշնամին կար: Նա Գերմանիայում էր, նա գործում էր քեզ պես՝ մասնատված, հրահրված, ավերված»,-սոցիալական ցանցերում գրել է Շիթրիթը:

Նախագահ Ռեուվեն Ռիվլինը Twitter-ում պատասխանել է Բեն Շիթրիտին` ասելով. «Վարչապետ Նեթանյահուին հրեաների թշնամու՝ Հիտլերի հետ համեմատելը չի օրինականացնում բողոքը: Այսպիսի երկխոսությունը ցնցում է բոլորիս կառուցած ընդհանուր շինության հիմքերը, և մենք բոլորս պետք է դատապարտենք այն»: