Մակրոնի վերջնագիրը Ֆրանսիայում մուսուլման առաջնորդներին. Ո՛չ քաղաքական իսլամին և արտաքին միջամտությանը

69

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մուսուլմանական հավատի ֆրանսիական կոմիտեին (CFCM) առաջարկել է 15-օրյա ժամկետում ընդունել հանրապետական արժեքների խարտիա, ներառյալ կրոնի խիստ տարանջատտումը պետությունից և դպրոցից, և որը հատուկ պատրաստվել է կառավարության կողմից իսլամական ծայրահեղականությունը զսպելու շրջանակներում:

Ֆրանսիայի մուսուլման առաջնորդը համաձայնվել են ստեղծել Իմամների ազգային խորհուրդ, որի անդամները պետք է ստանան պաշտոնական հավաստագիր՝ գործունեություն ծավալելու համար: Պայմանները խախտելու դեպքում այդ հավաստագիր հետ կկանչվի:

Խարտիայի մեջ նշվում է, որ իսլամը կրոն է, ոչ թե քաղաքական շարժում: Դրանում նաև ամրագրված է, որ արգելվում է ցանկացած օտարերկրյա միջամտության մուսուլմանական համայնքների գործունեությանը: