Բաթումիում չեն դադարում բողոքի ակցիաները

192

Բաթումիում օր չկա, որ բողոքի ակցիաներ տեղի չունենան: Այս անգամ Աջարիայի Գերագույն խորհրդի շենքի դիմաց ցույց են կազմակերպել ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները:

Ցույցի մասնակիցները պաստառներով «կենդանի շղթա» են կազմել՝ բողոքելով հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ, այնուհետ շարժվել դեպի Աջարիայի կառավարական տուն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ցույցեր են սկսվել: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները: