Մակրոն. Ռուսաստանը և Թուրքիան հակաֆրանսիական տրամադրություններ են հրահրում Աֆրիկայում

81

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան հատուկ ռազմավարություն են վարում Աֆրիկայի երկրներում՝ խրախուսելով հակաֆրանսիական հայտարարությունների տարածումը:

«Հատուկ ռազմավարություն կա, որին հետևում են աֆրիկյան առաջնորդները և այլ տերություններ, օրինակ Ռուսաստանը կամ Թուրքիան, որոնք խաղում են հետգաղութային զգացմունքների վրա (աֆրիկացիների): Միամիտ լինելու կարիք չկա. նրանցից շատերը, որոնք հանդես են գալիս նման հայտարարություններով, նկարահանումներ են անում, մեկնաբանություններ են տալիս ֆրանսախոս լրատվամիջոցներին, աջակցություն են ստանում Ռուսաստանից կամ Թուրքիայից»,-Jeune Afrique շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Մակրոնը՝ միաժամանակ աֆրիկացիներին կոչ անելով «չլինել անցյալի գերիները»: