ԱՄՆ պետքարտուղարություն. Ներկայիս վարչակազմը շարունակելու է Իրանի նկատմամբ ճնշումները

181

Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը մինչև իշխանության վերջին պահը շարունակելու է առավելագույն ճնշման քաղաքականությունը Իրանի նկատմամբ, հայտարարել է պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Վարչակազմը մի քանի տարիների ընթացքում կենտրոնացած էր Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականության վրա, որը անհավատալի հաջող էր ռեժիմին միլիարդավոր դոլարների շահույթից զրկելու տեսանկյունից… Կարծում եմ, որ այդ քաղաքականությամբ հաջողվեց ընդլայնել (ԱՄՆ) լծակները՝ փորձելով նրանց (Թեհրանին) բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ քննարկելու, թե ինչպես են նրանք դառնալու նորմալ պետություն»,-ասել է Պետքարտուղարության պաշտոնյան: