Վրաստանի նախագահը հույս ունի, որ խորհրդարանը կլինի բազմակուսակցական

140

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին: Կառավարության ղեկավարը ձայնը տվել է Մտացմինդա մայրաքաղաքային շրջանի ընտրատեղամասում:

«Ես քվեարկել եմ տասներորդ գումարման խորհրդարանի կոմպլեկտացիայի օգտին: Ես, ինչպես նաև ամբողջ Վրաստանը, մեծ հույս ունենք, որ սա կլինի արդյունավետ և գործարար խորհրդարան, բազմակուսակցական: Դա այն է, ինչը որոշել է Վրաստանի ընտրողը՝ քվեարկելով ինը կուսակցության օգտին: Ես կարծում եմ, որ բոլորը պետք է հարգեն ընտրողներին ու նրանց ցանկությունը: Այս խորհրդարանը լինելու է շատ կարևոր, և նրա գործունեությունն սկսվելու է շատ շուտով, քանի որ մենք պետք Է ընդունենք բյուջե, որն այս ձմռանը, ելնելով համավարակից և սոցիալ-տնտեսական ճգնաժամից, լինելու է շատ կարևոր: Եվ ես դժվար եմ պատկերացնում, որ այս բյուջեն կընդունվի այնպես, որպեսզի մասնակցեն ոչ բոլորը (կուսակցությունները)»,-հայտարարել է Զուրաբիշվիլին:

Իր քաղաքացիական պարտքն է նաև կատարել Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: