Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պատրաստ են իշխող «Վրացական երազանք, ժողովրդավար Վրաստան» կուսակցության ղեկավարների հետ անցկացնել բանակցությունների երրորդ փուլը, սակայն չեն պատրաստվում հրաժարվել գլխավոր պահանջից՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլիի խոսքով, իրեն ընդհանրապես դուր չի գալիս բողոքի ձևաչափը, երբ ստիպված են բոյկոտել խորհրարանը, սակայն իշխանությունները դեռ այլ ելք չեն թողնում:
Ըստ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Էլեն Խոշթարիայի՝ տեղի ունեցողի համար պատասխանատու է գործող իշխանությունը:
Իշխանություններից կոնկրետ քայլեր է ակնկալում նաև «Միասնական Վրաստանի» առաջնորդ Նինո Բուրջանաձեն: «Մենք և մեր արևմտյան գործընկերները տրամաբանորեն սպասում ենք իշխանությունների գործողություններին և կոնկրետ առաջարկներին: Հակառակ դեպքում իմաստ չունի խոսել նույն բանի մասին. միայն այն ժամանակ, երբ առաջարկները հայտնվեն, տեղի կունենա բանակցությունների երրորդ փուլ»,-ասել է Բուրջանաձեն:
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք նույնպես պատրաստ են բանակցություններ սկսելուն և գտնում են, որ արևմտյան գործընկերների աջակցությամբ երկիրը կարող է դուրս գալ քաղաքական ճգնաժամից, սակայն մտադիր չեն քննարկել արտահերթ ընտրությունների թեման: