Ռուսաստանն ու Թուրքիան 2020թ․ կարող են S-400 համակարգերի առքուվաճառքի նոր պայմանագիր կնքել

239

Ռուսաստանն ու Թուրքիան աշխատանքներ են տանում՝ 2020թ․ S-400 համակարգերի առքուվաճառքի նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու տարածաշրջանային համագործակցությունը։

Ավելի վաղ ռուսական պետական «Rosoboronexport» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը և Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը տեղեկացրել էին, որ առաջիկայում ևս Ռուսաստանը կարող է Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգերի խոշոր խմբաքանակ մատակարարել։

Հոկտեմբերի 23-ին «Rosoboronexport»-ը հայտարարել էր, որ Ռուսաստանը նախատեսված ժամկետից շուտ է ավարտել Թուրքիային նախատեսված  համակարգերի և դրանց բոլոր մասերի մատակարարումը։