ՀՀ ՊՆ. Հայաստանը գնել է և շարունակում է գնել նոր ու ժամանակակից սպառազինություն

396

Դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ վերջին 2 տարիներին Հայաստանն ակտիվորեն համալրում է իր զինանոցը։

«Հայաստանը գնել է և շարունակում է գնել նոր ու ժամանակակից սպառազինություն՝ արդիականացնելով նաև եղածը: Ցավոք, ավելին չեմ կարող ասել, դա ռազմական գաղտնիք է, բացի, թերևս, այն ինքնաթիռներից, որոնց մասին հայտարարվել է», — ասել է Գաբրիել Բալայանը:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը 2018 թ-ից 66 մլրդ դրամով ավելացրել է պաշտպանական բյուջեն։

«2018 թվականից ի վեր՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, այսինքն՝ մոտավորապես 28 տոկոսով: 2018թ.-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք, սպառազինություն: ՀՀ կառավարությունը շարունակելու է հստակ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են», — ասաց Փաշինյանը