Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների համազգեստով ներխուժել են Արցախի հայկական գյուղեր. Инфотека 24

1857

«Ադրբեջանական բանակ» անվանումով հանցավոր խմբավորումները շարունակում են ռազմական հանցագործություններ իրականացնել. այս անգամ նրանք ռուսական համազգեստով մտել են հայկական գյուղեր, հայտնում է Инфотека 24-ը՝ վկայակոչելով բրիտանացի կինոռեժիսոր Էմիլ Հեսենին:

Կինոռեժիսորին հայտնել է դարձել, որ մի քանի ադրբեջանցի, հագնելով ռուս խաղաղապահների համազգեստ, ներխուժել են Արցախի հայկական գյուղեր՝ տեղի բնակիչներին սպանելու և առևանգելու նպատակով: Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել։ Հեսենը ցույց է տվել այն համազգեստը, որը գտել են ադրբեջանական կողմում։ Նշենք, որ կինոռեժիսորը Մարտունիում է գտնվում։

Այս միջադեպը վկայում է, որ դեռ հնարավոր չէ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը: