Վրաստանում օրական կորոնավիրուսի մոտ 10000 դեպք է ի հայտ գալիս

144

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտնել է, որ չնայած երկրում օրական հաստատվում է կորոնավիրուսի մինչև 4000 նոր դեպք, սակայն իրականում այդ թիվը հասնում է 10 000-ի:

Իմնաձեն նշել է, որ ըստ կենտրոնի գնահատականների՝ Վրաստանում օրական գրանցվում է 10 000 նոր դեպք, վարակվածներից ոմանք ասիմպտոմ կամ թեթև ընթացքով են տանում հիվանդությունը, ուստի թեստավորում չեն անցնում և չեն գրանցվում առողջապահական համակարգի տվյալների մեջ: