Իսրայելում ՌԴ դեսպանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

99

Նոյեմբերի 25-ին Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովն այցելել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան և հանդիպում ունեցել Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյանի հետ:

Դեսպանին ուղեկցել էին նրա խորհրդական Դենիս Լեբեդևը և դեսպանատան երկրորդ քարտուղար Ալեքսանդր Գավրիլովը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Իսրայելում ՀՀ հյուպատոս Նարեկ Ղազարյանը: