Թուրքիայում Լիբանանի հյուպատոսը ահազանգում է մաքսանենգների կողմից լիբանանցիներին թալանելու դեպքերի մասին

107

Ստամբուլում Լիբանանի հյուպատոս Մազեն Քաբբարան ահազանգել է, որ լիբանանցիները մաֆիայի կողմից շահագործման վտանգի մեջ կարող են հայտնվել՝ ստիպելով վերջիններիս հսկայական գումար վճարել Եվրոպա մաքսանենգ ճանապարհով հասնելու համար: Հյուպատոսը հայտարարության մեջ նշել է, որ լիբանանցիները հավատում են մաֆիոզներին, թե իբր նրանք կարող են մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Եվրոպա, սակայն իրականում նրանց լքում են Հունաստանի և Բուլղարիայի սահմանին:

Քաբբարան շեշտել է, որ սա «ահագնացող է, քանի որ աճում է նման խարդխությունների մեջ ներքաշված մարդկանց թիվը» և Լիբանանի իշխանություններին կոչ է արել զգոն լինել: