Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ: Պատճառը Ֆրանսիայի Սենատի՝ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունումն է:
«Դեսպանին հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի նոտան՝ կապված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության» վերաբերյալ բանաձևի հետ»,-նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հայտնել են, որ դեսպանը խոստացել է Բաքվի դիրքորոշումը փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին: