Քաղաքագետ․ «Թալիշներն Ադրբեջանում ճնշված են․ նրանք չունեն իրենց դպրոցներն ու լրատվամիջոցները»

301

Ռուսաստաբնակ թալիշ քաղաքագետ Զահիրադդին Իբրահիմովը հայ լրագրողների հետ խոսել է Ադրբեջանում թալիշների վիճակի մասին։

Քաղաքագետը նշել է, որ չնայած ադրբեջանական բռնապետության ճնշումներին՝ հետզհետե ավելի ու ավելի շատ թալիշներ են ձգտում վերադառնալ իրենց արմատներին։ Նրանք հետաքրքրությամբ սովորում են իրենց լեզուն, որին նախկինում մեծ մասամբ չէին տիրապետում։

Իբրահիմովի խոսքով՝ թեև Ադրբեջանը հավաստիացնում է միջազգային հանրությանը, որ երկրում ազգային փոքրամասնություններն ունեն սեփական դպրոցները, իրենց ռադիո և հեռուստաալիքներն ու այլ լրատվամիջոցները, սակայն այդ ամենը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։

«Ես պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ադրբեջանում ոչ մի թալիշական դպրոց կամ լրատվամիջոց չկա։ Թալիշ ազգը ճնշված է», — հայտարարել է քաղաքագետը։