Լիբանանի նախագահը և ՀՅԴ ներկայացուցիչները քննարկել են Լիբանանում ու Արցախում ստեղծված իրավիճակները

101

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը դեկտեմբերին 21-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունիին:

Խորհրդակցության առանցքում շրջանի և Լիբանանի վերջին իրադարձություններն էին ու ՀՅԴ-ի դերը միջազգային շրջանակներում և հարթակներում` ի նպաստ Լիբանանի զորակցության, հատկապես Լիբանանի պատմության ներկա զգայուն փուլի ընթացքում: Խորհրդակցությունների ժամանակ անդրադարձ է եղել նաև Արցախի ներկա կացությանը: