ԱՄՆ Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի նախագահի կնոջ նկատմամբ

307

ԱՄՆ Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կնոջ և նրա հարազատների նկատմամբ:

«Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանում Ասմա ալ-Ասադի՝ Բաշար ալ-Ասադի կնոջ նկատմամբ՝ սիրիական հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու ջանքերը խոչընդոտելու համար: Ասման, վարչակարգի շահերից ելնելով, գլխավորել է տնտեսական և քաղաքական իշխանությունը համախմբելու ջանքերը, այդ թվում իր այսպես կոչված բարեգործական և հասարակական կազմակերպությունների օգնությամբ: Բացի այդ, մենք պատժամիջոցներ ենք սահմանում Ասմաալ-Ասադի որոշ հարազատների նկատմամբ»,-ասված է պետքարտուղար Մայք Պոմեպոյի տարածած հայտարարության մեջ:

Սահմանափակումներ մտցվել են նաև Սիրիայի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ Քեֆա Մուլհամի նկատմամբ:

Նշենք, որ Պետքարտուղարության սև ցուցակում հայտնված անձինք չեն կարող մուտք գործել ԱՄՆ: