Թրամփը Իրանին սպառնացել է պատասխանատվության ենթարկել, եթե Իրաքում գեթ մեկ ԱՄՆ քաղաքացի տուժի

345

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին է մեղադրել Իրաքում հրթիռներ արձակելու մեջ և սպառնացել  Թեհրանին պատասխանատվության ենթարկել, եթե ԱՄՆ գեթ մեկ քաղաքացի տուժի:

«Բաղդադում մեր դեսպանությունը դեկտեմբերի 20-ին հրթիռային հարձակման է ենթարկվել: Երեք հրթիռ է ընկել: Գուշակեք, թե որտեղից են եղել դրանք. Իրանից»,-Twitter-ի միկրոբլոգում գրել է Թրամփը՝ կից ներկայացնելով չպարզված երեք հրթիռները: «Այժմ մենք լսում ենք Իրաքում ամերիկացիների դեմ նոր հարձակման ձայներ: Իմ ընկերական խորհուրդն Իրանին. Եթե ԱՄՆ որևէ քաղաքացի մահանա, ես պատասխանատվության կկանչեմ Իրանին: Մտածեք»,-աավելացրել է Թրամփը: