Ադրբեջանի ԱԳՆ. «Վրաստանի հետ սահմաների ճշգրտման հարցում տարաձայնություններ կան»

144

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման հետ հարցում տարաձայնություններ կան:

«Մենք շարունակում են աշխատանքները սահմանների դելիմիտացիայի հարցում։ Մինչ այժմ մենք համաձայնեցրել ենք Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանի 2/3-ը, իսկ 1/3-ի մասով դեռ անհամաձայնություններ։ Առաջընթաց ունենալու համար փորձագետները շարունակաբար հանդիպումներ են անցկացնում:»,- ասել է Խալաֆովը:

Նշենք, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի ընթացքում խնդիր էր առաջացել «Դավիթ Գարեջի» վանքի պատկանելիության հարցում։ «Դավիթ Գարեջի» վանական համալիրը գտնվում է վրաց-ադրբեջանական պետական սահմանի առայժմ դելիմիտացիայի չենթարկված հատվածում: Իրադրությունը համալիրի շուրջ սրվեց ապրիլին, երբ ադրբեջանցի զինվորականները սահմանափակեցին վրաց ուխտավորների մուտքը վանական համալիր: