Թուրքիան իր ցամաքային սահմանները հագեցնում է էլեկտրաօպտիկական աշտարակներով

123

Թուրքիան կհագեցնի իր 2753 կմ երկարությամբ ցամաքային սահմանները էլեկտրաօպտիկական աշտարակներով և ջերմային տեսախցիկներով։ 

Ըստ ծրագրի  472 կմ երկրությամբ արևմտյան սահմանների 350 կմ-ի վրա 24-ժամյա հսկողություն կսահմանվի։  Իսկ արևելքում՝ 1182 կմ երկարությամբ սահմանի 740 կմ-ը կհագեցվի հսկող տեխնիկայով։         

Սահմաններին տեղադրվող տեխնիկան թույլ կտա 24 ժամ շարունակ հսկել սահմանները և ապահովել դրանց անվտանգությունը՝ ահաբեկիչների, ապրանքների մաքսանենգությամբ և թրաֆիքինգով զբաղվողների ներթափանցման փորձերից: