«Հեզբոլլահ»-ի առաջնորդը հայտարարել է, որ պատերազմի դեպքում պատրաստ են Իսրայելում ոչնչացնել ցանկացած թիրախ

322

Լիբանանի շիական «Հեզբոլլահ» կուսակցության առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ իրենց մարտիկները կարող են Իսրայելում ոչնչացնել ցանկացած թիրախ, եթե հանկարծ ռազմական գործողություններ սկսվեն:

«Դիմադրության ուժերը վերջին ժամանակներս կրկնապատկել են իրենց զինանոցը և բավականաչափ կետային հրթիռներ ունեն, որը թույլ կտա ագրեսիայի դեպքում Իսրայելում ոչնչացնել ցանկացած թիրախ»,-ասել է Նասրալլահը՝ ավելացնելով, որ շիա մարտիկներն ունեն նաև «համապատասխան զենք» Իսրայելի անօդաչու թռչող սարքերի դեմ, որոնք «սկսել են ավելի քիչ երևալ Լիբանանի երկնքում»:

«Հեզբոլլահ»-ի առաջնորդը նաև նշել է, որ դիմադրության ստորաբաժանումները լիարժեք պատրաստության վիճակում են Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ռազմական ավանտյուրայի դեպքում, բացի այդ, «Հեզբոլլահ»-ը իրավունք է վերապահում պատասխան տալու երկու ամիս առաջ Դամասկոսի հարավային ծայրամասում իսրայելական ԱԹՍ-ի հարվածից իր հրամանատար Ալի Մոհսենի սպանության համար: