Իսրայելում համազգային երրորդ լոքդաունն է սկսվել

100

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսրայելի քաղաքացիների համար դեկտեմբերի 27-ից սկսվել է համազգային լոքդաունի երրորդ փուլը, որը տևելու է մինչև 2021թ. հունվարի 9-ը: Այս սահմանափակումների շրջանակում արգելվում է մարդկանց տեղաշարժը իրենց բնակության վայրից 1 կմ հեռու տարածքում, հյուր գնալ, չեն աշխատելու առևտրի կետերը, կինոթատրոնները, գեղեցկության սրահները, վաճառվոելու են միայն առաջին անհրաժեշտության իրերը, ռեստորանների թույլատրված է աշխատել միայն առաքմամբ:

Շարունակելու են աշխատել մանկապարտեզները, չեն ընդհատվելու նաև 1-4-րդ և 11-12-րդ դասարանների դասապրոցեսները: