Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռն ընկել է հենց անկլավի տարածքում

148

Գազայի հատվածից պաղեստինցի ծայրահեղականների՝ Իսրայելի ուղղությամբ արձակած հրթիռն ընկել է Գազայի տարածքում՝ այդպես էլ չհասնելով թիրախին:

«ՀՕՊ համակարգերի ազդանշանների աշխատանքից հետո գրանցվել է Գազայի հատվածից հրթիռի արձակում, որն այդպես էլ չհասավ Իսրայելի տարածք»,-ասվում է Իսրայելի ՊԲ տարածած հաղորդագրության մեջ: