Վրաստանում դեռ չի անցել համավարակի պիկը

144

Վրաստանի Առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիյան հայտարարել է, որ զերծ կմնա երկրում համաճարակային իրավիճակը կայուն անվանելուց, քանի որ կորոնավիրուսի վարքը դժվար է կանխագուշակել, թեև իրավիճակի կայունացման նշաններ երևում են:

«Մենք դեռևս չենք խոսում բարելավման մասին: Խոսում ենք կայունացման մասին, սակայն ասել, որ մենք անցել ենք պիկը և ունենք համավարակի նվազեցում, մի քիչ բարդ է: Ինչպես գիտեք, ցանկացած մեղմացում և սահմանափակում պահանջում է երկշաբաթյա միջակայք՝ արդյունքները տեսնելու համար: Մեր դիրքորոշումն է չշտապել»,-լրագրողներին ասել է Գաբունիյան՝ միաժամանակ նշելով, որ կայունացում նկատվում է հիվանդանոցային սեկտորում: