Սիրիայում կայացել է 2021թ. առաջին ռուս-թուրքական համատեղ պարեկությունը

250

Ռուս և թուրք զինվորականները Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասակե նահանգում իրականացրել են 2021թ. առաջին համատեղ պարեկությունը:

«Պարեկությանը նախորդել է զինված ուժերի և ռազմական տեխնիկայի, անձնակազմի, համակարգող կենտրոնի աշխատանքների մանրամասն պատրաստությունը: Պարեկությունն անցել են ինչպես միշտ, առանց միջադեպերի»,-ասել է ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչ, մայոր Սերգեյ Զամայը:

Պարեկության ընթացքում երկու երկրների զինծառայողները անցել են 50 կմ երթուղի և մոնիթորինգ իրականացրել 5 բնակավայրում, այդ թվում և նավթի դաշտերում: Համատեղ պարեկության մասնակցել է 80 ռուս և թուրք զինվորական: