Իրանցի պատգամավոր․ Հայաստանում թուրքական ապրանքների արգելքը ոսկի հնարավորություն է Իրանի տնտեսության համար

113

Իրանի խորհրդարանում Քարաջի ներակայացուցիչ Ալիռեզա Աբբասին Mehr-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում թուրքական ապրանքների արգելքին և 2250 անուն ապրանք Իրանից ներկրելու Երևանի դիմումին՝ ընդգծել է, որ դա ոսկի հնարավորություն է ԻԻՀ տնտեսության համար։ Պատգամավորը շեշտել է, որ 2018թ․ Իրանից Հայաստան արտահանումը կազմել է 400 մլն դոլար, և եթե Երևանը թուրքական ապրանքները իրանականով փոխարինի, ապա Իրանը միլիարդավոր դոլարների օգուտ կունենա։

Նասիրզադեի համոզմամբ՝ պետք է հնարավորինս շուտ համատեղ կոմիտե ձևավորվի։ Պատգամավորը նշել է նաև, որ Հայաստանի միջոցով Իրանը կարող է եվրոպական շուկա դուրս գալ։

Հավելենք նաև, որ հունվարի 6-ին Զանջանի նահանգապետը Հայաստանում թուրքական ապրանքների արգելքը լավ հնարավորություն է անվանել նահանգի գործարարների համար և նշել, որ պետք է աշխատանքներ տարվեն ՀՀ դեսպանին նահանգում ընդունելու և համագործակցության հարցեր քննարկելու ուղղությամբ: