Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազան:
Միջոցառմանը ներկա էին ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թամգսիրին:
Սալամիի խոսքով, համալիրում տեղակայված են բարձր ճշգրտության, «հուժկու կործանարար ուժով հրթիռներ»՝ «հարյուրավոր կիլոմետրեր» հեռահարությամբ, որոնք կարող են հաղթահարել ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցները: