Վրաստանում 500 փրկարար մարում է կրակը յոթ վայրում

145

Վրաստանի տարբեր շրջաններում փրկարարները շարունակում են մարել անտառային և դաշտային հրդեհները: Նախորդ գիշերվա ընթացքում ՆԳՆ ԱԻ վարչության աշխատակիցները մոնիթորինգ են իրականացրել 7 վայրում, բարդություններ չեն հայտնաբերվել:

«Լուսաբացին շարունակվել են հրդեհաշիջման աշխատանքները բոլոր ուղղություններով: Ամենուր իրավիճակը վերահսկողության տակ է, տուժածներ չկան: 4 վայրում հրդեհը մեկուսացվել է, իսկ Սամեգրելոյում, Ռաչա-Լեչպումիում և Շիդա Քարթլիում դեռ շարունակվում են»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Վրաստանի արևմուտքում անտառային հրդեհները շարունակվում են մեկ շաբաթ: Ուժեղ քամին և չոր եղանակը խանգարում են փրկարարներին դրանք արագ վերացնել: