Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Իվանիշվիլին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

67

Վրաստանի իշխող «Վրացական երազան, ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտնել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին:

«Ես որոշել եմ ընդմիշտ լքել կուսակցությունը և ամբողջությամբ հեռանալ դրա կառավարումից: Ես լքում եմ ինչպես կուսակցության ղեկավարի պաշտոնը, այնպես էլ կուսակցությունը, և վերադառնում եմ սովորական կյանքին, ինչպես մինչ 2011թվականն էր»,-նշված է «Վրացական երազանքի» կայքում տեղադրված Իվանիշվիլիի հաղորդագրության մեջ: