Գորբաչովը պատմել է, թե ինչպես է տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծումը

66

ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը պատմել է, թե ինչպես, ըստ իրեն, պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտության հարցը, ընդ որում առաջատարը պետք է լինեն Հայաստանը և Ադրբեջանը, առանց «հաղթողների ու պարտվողների»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին….Շատ ծանր հարց է, հնուց եկող, արմատներով դեպի անցյալը ձգվող: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին՝ գտնել լուծում: Եվ արդյունքում Ռուսաստանը փորձեց»,-Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը:

Նրա խոսքով, այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է չկանգնել՝ խնդիրը թողնելով չլուծված:

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, սակայն գլխավորը դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ: Լուծումը պետք է լինի ի շահ երկու կողմերի՝ առանց հաղթողների ու պարտվողների»,-ասել է Գորբաչովը: