Իրանը միջուկային ֆիզիկոսի սպանության գործով հարցում է ուղարկել Ինտերպոլ

174

Իրանը միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետ կապված 4 անձի ձերբակալման նպատակով հարցում է ուղարկել Ինտերպոլ:

«Ինտերպոլին է փոխանցվել չորս մարդու համար «կարմիր ծանուցագիր» ստանալու հարցում, որոնք պատասխանատու էին Ֆախրիզադեհի սպանության համար»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչ Մահդի Հաջիանը:

Հիշեցնենք, որ Իրանում միջուկային հարցերով գլխավոր մասնագետը սպանվել է մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու նոյեմբերի 27-ին։ Ըստ տեղեկությունների՝ նրա մեքենան պայթեցվել է, որից հետո կրակել են մասնագետի վրա։ Զենքը, որով սպանել են իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեին, արտադրվել է Իսրայելում: